Մեր պատմությունը
Յուրաքանչյուր կազմակերպության նպատակն իր ռեսուրսների օգտագործում է իր տակտիկական եւ ռազմավարական նպատակներին հասնելու համար: Այս առումով, մեր ընկերությունը շուկայում իր դիրքն ամրապնդել է բարձրորակ արտադրանք արտադրելու շնորհիվ: Կազմակերպությունը համեմատաբար երիտասարդ է , սակայն, նրա պատմությունը, որպես պահածոներ արտադրող, սկսում է դեռևս 1997 թ. Արարատի մարզում կառուցված գործարանից:
Կազմակերպության անձնակազմը սկզբնապես գործում էր մեկ այլ ընկերության կազմում, որը ժամանակի ընթացքում ընդլայնվել է և 2012 թվականին սկիզբ է դրվել «Էկո Ֆուդ » ՍՊԸ-ին:
Նախկին խորհրդային ժամանակաշրջանում կառուցված գործարանը 25-ամյա պատմություն ունի, որի ընթացքում ստացել է բազմաթիվ պատվերներ պահածոների արտադրության համար: Ժամանակի ընթացքում կազմակերպությունը ձեռք է բերել ոչ միայն բազմաթիվ վկայականներ եւ մեդալներ, որոնք հավաստում են բարձր որակի և ավանդույթներին հավատարիմ մնալու մասին, այլեւ սպառողի սերն ու վստահությունը վայելելու վերաբերյալ: Նախկինում ձեռք բերված նվաճումները, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը եւ ժամանակակից կառավարման մեթոդները, մեր արտադրանքը վստահորեն ինտեգրում են միջազգային շուկա:
Կազմակերպության բոլոր անդամները` ղեկավարությունից մինչև բանվոր, շահագրգռված են արտադրել բարձրորակ սննդամթերք, քանի որ մեզ համար սպառողի առողջությունն առաջնահերթ է: Ժամանակակից սարքավորումների, առաջադեմ տեխնոլոգիաների, մասնագետների պրոֆեսիոնալիզմի եւ էկոլոգիապես մաքուր հումքի օգտագործման շնորհիվ՝ մենք կարողանում ենք պահպանել հայկական պահածոների յուրահատուկ համը եւ որակը: Հարկ է նշել, որ մեր արտադրանքի մի մասը մեր սեփական հետազոտության արդյունքն է: Մշակման գործընթացը ենթակա է խիստ որակի վերահսկողության: Մեր արտադրանքը չի պարունակում արհեստական սննդային հավելումներ: Որակն ու յուրահատուկ համը ապահովված են միայն բնական եւ թարմ հումքով եւ համեմունքներով (աղ, սեւ պղպեղ, մեխակ, համեմի սերմ, տոմատի սոուս եւ այլն):
Որակի անվիճելի երաշխիքներից մեկն հանդիսանում է, այն, որ աշխատանքի հիմնական մասը կատարվում է ձեռքով, սանիտարական չափանիշներին խիստ համապատասխան:
Մեր կազմակերպությունը ձգտում է առավելագույնի հասցնել իր ներուժը եւ շահագրգիռ անձանց ներգրավելով կազմակերպության աշխատանքների մեջ ՄԵՆՔ ԿԼԻՆԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ: