Թառափը նատրիումի պարունակությամբ ձկների մեջ առաջատար է համարվում: Այն պարունակում է գրեթե բոլոր ամինաթթուները, որոնք հեշտ յուրացվում են մարդու օրգանիզմի կողմից (98%): Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, կալցիում, երկաթ, նատրիում, քլոր, ֆտոր, քրոմ, մոլիբդեն, նիկել, յոդ, ինչպես նաև C, PP, B1, B2 վիտամիններ: Թառափի կանոնավոր սպառումը զգալիորեն նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը: Խորհուրդ չի տրվում հաճախ օգտագործել ճաշացանկում գիրացման հակում ունեցողներին և շաքարային դիաբետով հիվանդներին: